03_ Արձագանքների Խցիկ  և Հաստատման Կողմնակալություն

 

 

1.Արձագանքների խցիկ (Աջակիցների արձագանք) և Հաստատման կողմնակալություն

«Արձագանքների խցիկները» և «Հաստատման կողմնակալությունը» երկու հասկացություններ են, որ լրացնում են մեկը մյուսին՝ աշխարհի մասին խեղաթյուրված պատկերացում ստեղծելու նպատակով:

 

Ահա, թե ինչպես են դրանք կապված՝ 

 

·                 Արձագանքների խցիկ պատկերացրեք օնլայն մի հարթակ, որտեղ բոլորը համաձայն են ձեզ հետ։  Սոցիալական մեդիայի ալգորիթմները կարող են ստեղծել այսպես ասած «արձագանքների խցիկներ»՝ ցույց տալով ձեզ բովանդակություն, որը համապատասխանում է ձեր հետաքրքրություններին և անցյալի վարքագծին: Դուք տեսնում եք միայն այնպիսի տեղեկություն, որը հաստատում է ձեր համոզմունքները հակառակ տեսակետ հազվադեպ է հանդիպում:

 

·                Հաստատմամ կողմնակալությունսա մեր բնական կողմնակալությունն է՝  նախապատվություն տալ այն տեղեկատվությանը, որը հաստատում է այն, ինչին մենք արդեն հավատում ենք։  Կողմնակալությունն ուժեղանում է՝ փակված մնալով «արձագանքման խցում»։ Դուք ակտիվորեն սկսում եք փնտրել տեղեկություն, որն ամրապնդում է ձեր տեսակետը՝ միանշանակորեն ընդունվելով  որպես ճշմարտություն, մերժելով, այն ինչին հակասում է։

 

 

Պարբերաշրջանը

Մեկնարկ Դուք ունեք համոզմունք

·                Արձագանքի խցիկ Սոցիալական ցանցերը տալիս են տեղեկատվություն՝ ձեր տեսակետին համահունչ։

·                Հաստատման կողմնակալություն Դուք ակտիվորեն որոնում և մեկնաբանում եք ձեր համոզմունքն ամրապնդող տեղեկատվություն՝ միաժամանակ մերժելով հակառակ տեսակետը։

·                Հետևանք Ձեր համոզմունքն ուժգնանում և արմատավորվում է՝ անգամ ապացույցներով հիմնավորված չլինելով։

 

 

Վերոհիշյալ պարբերաշրջանը հանգեցնում է՝

·                Բևեռացման խնդրի հակառակ կողմերում գտնվող մարդիկ հաստատակամ են դառնում իրենց համոզմունքներում՝ ավելի քիչ պատրաստ զիջումների:

 

·                Ապատեղեկատվության հաստատման կողմնակալությունը հեշտացնում է կեղծ տեղեկատվության տարածումը, որը համապատասխանում է առկա համոզմունքներին:

 

 

Փրկությունը

·                Փնտրեք տարբեր տեսակետներ փնտրեք բազմակարծություն. հետևեք լրատվական աղբյուրներին և սոցիալական ցանցերում տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց:

·                Տեղեկատվությանը նայեք քննադատաբար  այն մի ընդունեք, ինչպես կաստուգեք աղբյուրները՝ արդյոք ապացույցները հաստատում են պնդումները:

·                Պատրաստ եղեք մտափոխության նոր տեղեկատվությունը կարող է մարտահրավեր նետել ձեր համոզմունքներին: Պատրաստ եղեք այն արդարացիորեն դիտարկելու համար։