05_Ապատեղեկատվություն և Քարոզչություն

 

 

Ի՞նչ է ապատեղեկատվությունը

 

Ապատեղեկատվությունը միտումնավոր ապակողմնորոշող կամ կողմնակալ տեղեկատվություն է, որը հաճախ ներառում է մանիպուլյացիոն պատմություններ կամ փաստեր։

 

 

Ապատեղեկատվության բնութագրերը

 

    Մշակված է մոլորեցնելու նպատակով

 

     Ապատեղեկատվությունը միշտ չէ, որ բաղկացած է կեղծիքներից. այն կարող է ներառել ճշմարիտ փաստեր, որոնք զրկված են ենթատեքստից կամ խառնված են կեղծիքների հետ:

 

   Ճշմարիտ փաստերը կարող են ներկայացվել այնպես, որ խեղաթյուրեն իմաստը` նախատեսված ուղերձն առաջ տանելու նպատակով:

 

 Ապատեղեկատվությունը մշտապես խոշոր մի ծրագրի կամ օրակարգի մաս է, որ նախատեսված է հանրային կարծիքի կամ վարքագծի վրա ազդելու համար:

 

 

Ի՞նչ է քարոզչությունը

 

Քարոզչությունը տեղեկատվության, գաղափարների, ուսմունքի կամ հատուկ կոչերի ամբողջություն էնպատակը ազդել որոշակի խմբերի կարծիքի, զգացմունքների, վերաբերմունքի կամ վարքագծի վրա՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հովանավորին օգուտ բերելու համար:

 

 

 

Ինչու՞ է տարածվում ապատեղեկատվությունն ու քարոզչությունը։

 

Ապատեղեկատվության և քարոզչության տարածումը պայմանավորված է՝ ինչպես ենք մենք ընկալում մեդիան;

 

 

1. Հաստատման կողմնակալություն մարդիկ հակված են փնտրելու տեղեկատվություն, որը հաստատում է իրենց համոզմունքները կամ կողմնակալությունները՝ անտեսելով հակասական ապացույցները:

 

2. Զգացմունքների ազդեցությունը Դ. Ռափի կարծիքով մարդու ուղեղը հիշվող և գրավիչ է համարում հատկապես սենսացիոն տեղեկատվությունը, քան հավաստին ու սովորականը։ Զգացմունքները մեծ դեր են խաղում, թե որ ​​տեղեկատվության ենք մենք ուշադրություն դարձնում և հիշում:

 

3. Արձագանքների խցիկ թվային միջավայրում օգտատերերը հաճախ շփվում են համախոհների հետ՝ ամրապնդելու սեփական տեսակետները, պաշտպանելով իրենց տարբերվող դիրքորոշումից։

 

4. Քննադատական ​​մտածողության բացակայություն շատերն ուղղակի զուրկ են տեղեկատվության քննադատական մտածողությունից: Նրանք չեն կարող կասկածի տակ առնել տեղեկության աղբյուրները, հավաստիությունը կամ շարժառիթները:

 

 

Հասկանալով այս գործոնները՝ մենք կարող ենք ավելի արդյունավետ դիմակայել ապատեղեկատվության և քարոզչության հետևանքով առաջացած մարտահրավերներին: