10_ Նարատիվները (Պատում) կարևոր են

 

 

Ինչ է պատմությունը

 

Պատմություններն իրադարձությունների գրավիչ նկարագրությունն են:

 

Դրանք ունեն կերպարներ (հերոսներ), սկիզբ, ընթացք և վերջ (գագաթնակետ), առկա է սյուժե, հակամարտություն և լուծում:

 

 

Ինչ է Նարատիվը (պատում)

 

Նարատիվը պատումների համակարգ է, որ ապահովում է աշխարհի ամբողջական պատկերացումը՝ հիմնված իրական կյանքի, մշակույթի և կրթության վրա: Նարատիվները գծապատկերներ են, որոնք միավորում են առօրյա կյանքի տվյալները (իրադարձություններ, մարդիկ, գործողություններ, գործողությունների հաջորդականություն, հաղորդագրություններ)՝ բացատրելով, թե ինչպես են իրադարձությունները փոխվում ժամանակի ընթացքում և ինչպես է մեկը մյուսի պատճառ դառնում։

 

Օրինակ, ԱՄՆ-ի նարատիվը, որը կազմված է արժեքների և թեմաների մասին պատումներից, ճնշված անհատականությունը, որը թույլ է տալիս «ամերիկյան ոգուն» ազատվել և հասնել «Ամերիկյան երազանքին»:

 

 

Ինչ է Շրջանակումը

 

Շրջանակումը իրականության մեկնաբանման սխեմա է:

 

Այն հիմնված է փաստի վրա, որ ուղեղն արձագանքում է անգիտակից ներքին սխեմաներին: Դրանք հնարավորություն են տալիս արտացոլման հիման վրա և սեփական փորձի ու հիշողությունների միջոցով ձեռք բերված տեղեկատվության մեջ իմաստ գտնել:

 

 

Կարող եք հիշել՝ որ նարատիվներն են ուժեղ ազդեցություն ունեցել մեր/հանրության վրա։

 

Ապատեղեկատվություն և նարատիվներ

 

Որո՞նք են ամենատարածված բացասական նարատիվները: Ի՞նչ ինքնության, հույզերի կամ նորմերի վրա են նրանք կառուցվում:

 

Ո՞վքեր են տարածում նարատիվները: Ի՞նչ ուղիներ են օգտագործվում դա անելու համար:

 

Ո՞ր բացասական պատումներն են ամենաշատն ազդում ձեզ և ձեր աշխատանքի վրա:

 

Ո՞րն է նարատիվների նպատակը: Արդյո՞ք դրանք փորձում են փոխել քաղաքականության մոտեցումները:

 

 

Նարատիվների և շրջանակումների ըմբռնումը կարևոր է՝ հասկանալու, թե ինչպես են պատմությունները ձևավորում մեր ընկալումները՝ ազդելով  հասարակության համոզմունքների վրա:

 

Այս ամենը քննադատաբար վերլուծելով՝ մենք կարող ենք ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական բարդ դաշտում՝ ի վիճակի լինելով պաշտպանել ինքներս մեզ: